Էկոնոմ առաքում

Dimex ընկերությունն ավելի քան 15 տարի աշխատում է լոգիստիկայի բնագավառում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բեռնափոխադրման ծառայությունների շրջանակի մեծացմանը: Մենք մշակել ենք «բեռների էկոնոմ առաքում» ծառայությունը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջերը մեծածավալ բեռների առաքումներ կատարելիս: Ծառայության այս տեսակի հիմնական առավելությունը՝ ֆինանսական ռեսուրսների տնտեսումն է ծանր բեռներ փոխադրելու համար:

Տարիների աշխատանքի ընթացքում Dimex-ը ստեղծել է մեծ և արդյունավետ լոգիստիկ ցանց ՌԴ ողջ տարածքում գործող սեփական ավտոերթուղիներով, և կատարելով մատչելի գներով բեռնափոխադրումներ ամբողջ Ռուսաստանի տարածքում: Տրանսպորտային այլ միջոցներով բեռնափոխադրումներ կատարելու հետ համեմատած, ավտոերթուղիներով բեռնափոխադրումը ունի մի շարք առավելություններ. օր.՝ օդային բեռնափոխադրումը, չնայած արագությանը, բավականին ծախսատար է և ունի արգելված բեռների մեծ ցանկ: 

Dimex-ը հոգ է տանում իր հաճախորդների հարմարավետության մասին՝ շեշտը դնելով բեռների «դռնից դուռ» առաքման վրա: Ծառայության այս  ձևաչափի շնորհիվ հաճախորդը ստիպված չի լինում ինքնուրույն հոգ տանել բեռնափոխադրման տրանսպորտի, պահանջվող փաստաթղթերի, ինչպես նաև բեռնավորման և բեռնաթափման համար աշխատողներ գտնելու հարցերով: Ժամանակ կորցնելուց և ավելորդ ծախսերից խուսափելու համար կարող եք զանգահարել մեր գրասենյակ և օգտվել «բեռների էկոնոմ առաքում» ծառայությունից:

Առաքման ֆորմատները՝

  • ուղարկողի քաղաքում Dimex-ի պահեստից մինչև ստացողի քաղաքի Dimex-ի պահեստ,
  • ուղարկողի «դռնից» մինչև ստացողի քաղաքի Dimex-ի պահեստ,
  • ուղարկողի երկրում Dimex-ի պահեստից մինչև ստացողի «դուռ»:

Dimex-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի մակարդակի շարունակական բարձրացմանը: Մեզ մոտ սպասարկման որակը երաշխավորված է քանի որ մեր մենեջերները բարձրորակ մասնագետներ են: DIMEX-ը գիտակցում  է, որ ծառայության արժեքի հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ առաքումը ստացվի ժամանակին, այդ իսկ պատճառով մենք երաշխավորում ենք առաքման հայտարարված ժամկետի պահպանումը:

DIMEX-ի հետ աշխատելու առավելությունները

  • Առաքման ժամկետների երաշխավորում
  • Առաքվող  բեռը ստացողին հանձնելու մասին փաստաթղթի տրամադրում
  • Բեռնափոխադրման  ցանկացած փուլը ինքնուրույն վերահսկելու հնարավորություն
  • Հաշվապահական փաստաթղթերի ժամանակին տրամադրում
Scroll to Top
կգ․
սմ
սմ
սմ
Լրացուցիչ տեղեկություն
Առաքման ժամկետ Առաքման արժեք
օր