Էքսպրես առաքում

Էքսպրես առաքման ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում ինչպես իրավաբանական անձանց,՝ մեծ և փոքր կազմակերպությունների, այնպես էլ անհատների մոտ: Առաքման այս ծառայությունը նախատեսված է փաստաթղթեր, ծանրոցներ կամ փոքր չափերի բեռներ երկրից երկիր արագ առաքելու համար: Պետք է պարզապես կանչել սուրհանդակ առաքչին պատվերը գրանցելու համար: Dimexը մատուցում է «ձեռքից ձեռք» էքսպրես-առաքման ծառայություններ`, ըստ որի առաքանին կհանձնվի անմիջապես ստացողին:

Բիզնեսի համար էքսպրես առաքման ծառայություններ

Dimex-ն իր խնդիրն է համարում օգնել բիզնեսներին առաքման խնդիրների լուծման հարցում, և մշտապես աշխատելովում է լոգիստիկ սխեմաների օպտիմիզացման վրա՝ զգալիորեն կրճատելով առաքման ժամանակահատվածը:  «Էքսպրես-առաքում» ծառայությունը ակտուալ է այն բիզնես հաճախորդների համար, ովքեր կարևորում են բեռների արագ առաքումը պրոֆեսիոնալ թիմի միջոցով: Առաքում կատարելու համար միակ բանը, որ հաճախորդը պետք է անի՝ սուրհանդակին կանչելն է: Այնուհետև Dimex-ի մասնագետները կզբաղվեն առաքման հետ կապված բոլոր հարցերով: Սեփական գրասենյակների ցանցը թույլ է տալիս զգալիորեն արագացնել տվյալների մշակման գործընթացը և առաքման օպերատիվությունը:

Dimex-ի լոգիստիկ ցանցի արդյունավետության շնորհիվ ընկերությունը կարող է կրճատել բեռների առաքման ժամկետները՝ օգտագործելով տրանսպորտի բոլոր հնարավոր տեսակները՝ ցամաքայինից մինչև օդային: Ձգտելով նվազեցնել սուրհանդակային առաքման ծառայությունների ծախսերը՝ DIMEX-ը պահպանում է հաճախորդների համար էքսպրես առաքման մատչելի գներ: Կազմակերպությունների հարմարավետության համար DIMEX-ում նախատեսված է հավելյալ անվճար ծառայությունների մի ամբողջ շարք, օրինակ՝ բեռի առաքման տվյալների հաղորդում առավել հարմար ձևաչափով՝ (հեռախոսով, էլ. փոստով), մասամբ լրացված ապրանքագրերի ներկայացում, (պատվիրատուի տպված ռեկվիզիտներով), անձնական մենեջերի ծառայություններ և այլն:

Առաքման ծառայությունների բնագավառում աշխատելով՝ DIMEX-ը ձգտում է լիովին բավարարել հաճախորդների պահանջները՝ վերահսկելով սպասարկման մակարդակը և ձգտելով ապահովել բարձր մակարդակ ընկերության բոլոր գրասենյակներում՝ ֆիրմային հագուստը, փաթեթավորման արտաքին տեսքը և որակը, հաշվապահական փաստաթղթերի ներկայացման ժամկետներ, անկանխիկ հաշվարկով աշխատելու հնարավորություններ: Եթե բեռները պետք է ուղարկվեն այնպիսի երկրներ, որտեղ ընկերությունը դեռ չունի սեփական գրասենյակային ցանց, ապա առաքումն իրականացվում է գործընկերների միջոցով: 

Անհատների համար էքսպրես առաքման ծառայություններ

Շատ հաճախ Dimex-ին են դիմում հաճախորդներ, ում անհրաժեշտ է անձնական նպատակով փոխադրումներ կատարել: Էքսպրես-առաքման ծառայությունից օգտվելու համար բավական է պարզապես կանչել սուրհանդակ-առաքչին: Ընդլայնելով ծառայությունների որակը և ծավալը՝ Dimex-ը նաև առաջարկում է առաքման պատվերների ընդունում այլ երկրից: Տվյալ ծառայությունը հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են պատվիրում ապրանք արտերկրի օնլայն խանութներից: Նման հաճախորդների համար առաքման արագությունը և որակը չափազանց կարևոր են: ԴԱՅՄԵՔՍ-ի գրասենյակների լայն ցանցը մեզ թույլ է տալիս վերահսկել առաքման գործընթացը ծառայության յուրաքանչյուր փուլում: Սովորաբար առաքանիների մեծ մասը կարևոր փաստաթղթեր են, որոնք մեծ արժեք են ներկայացնում, ուստի պահանջում են ուղարկման հատուկ կարգավիճակ: Օրինակ՝ եթե անհրաժեշտ է ուղարկել միասնական պետական քննության արդյունքները բուհ ընդունվելու համար կամ ատենախոսության պաշտպանության փաստաթղթեր, ապա առավել հարմար կլինի օգտվել «առաջնահերթ առաքում» ծառայությունից: Հաճախորդների հետ աշխատելիս Dimex-ն ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր մանրուքի, ձգտելով, որ մեր հաճախորդները ոչ միայն մատչելի գներով արագ ծառայություններ ստանան, այլև որ մեզ հետ համագործակցելը նրանց հաճույք պարգևի և DIMEX-ի մասին միշտ ունենան լավ տպավորություն:

Scroll to Top
kg.
cm
cm
cm
Additional information
Shipping Time Shipping Cost
day