DIMEX-ը առաջարկում է փաստաթղթերի և բեռների առաքում ԱՊՀ և ամբողջ աշխարհի տարածքով «ձեռքից ձեռք» եղանակով՝ ամենասեղմ ժամկետներում: Այս ծառայությունից կարող են օգտվել ինչպես ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք:
Միջազգային առաքման ծառայություն մատուցելու դեպքում պարտադիր կերպով կատարվում է ուղարկման մաքսային ձևակերպման գործընթացը: Մաքսային ձևակերպումը կատարվում է ուղարկման ընդունման, տարանցիկ և ստացող երկրներում:
«Փաստաթղթերի» ուղարկման ժամանակ, համաձայն երկրների մաքսային օրենսդրության, մաքսային ձևակերպման գործընթացը կատարվում է պարզեցված եղանակով:
«Ոչ փաստաթղթերի» ուղարկման ժամանակ, համաձայն երկրների մաքսային օրենսդրության, մաքսային ձևակերպման գործընթացը կատարվում է սովորական ընթացակարգով:
Միջազգային ուղարկման առաքման ժամկետները նշված են աշխատանքային օրերով` 5-օրյա աշխատանքային շաբաթվա հաշվարկով, չհաշված ուղարկման ստացման օրը:
DIMEX-ի միջազգային ծառայությունների գները չեն ներառում ստացողի կամ տարանցիկ երկրի հարկերը և մաքսային տուրքերը: Համապատասխանաբար, պատվիրատուն` ուղարկողը/ստացողը, հարկերի և մաքսային տուրքերի վճարումը վերցնում է իր վրա:
Ուղարկման համար արգելված առարկաների ցանկը կարող է լրացվել, փոփոխվել` կախված այս կամ այն երկրի կառավարության ընդունած որոշումներից: