Թեժ գիծ՝ +374 41 98 81 01[email protected]Երևան, Արշակունյաց 53
Կարևոր է իմանալ

Ուղարկվող բեռների բնութագիր

Ի՞նչ կարելի է ուղարկել, ինչն է արգելված, և ինչ չափեր ու քաշ է ընդունում DIMEX-ը։

Արգելված բեռներ

Dimex-ը առաքման համար չի ընդունում իրեր, նյութեր կամ դրանց մասեր, որոնց փոխադրումն արգելվում է փոխադրման մասին ՌԴ օրենսդրության կանոններով, այդ թվում ՝
  • օտարերկրյա արտարժույթ և դրամանիշներ,
  • ողջ կամ սատկած կենդանիներ և բույսեր,
  • մարդու մարմնի մասեր կամ մնացորդներ (այդ թվում՝ մոխրի տեսքով),
  • զենք, զինամթերք, այդ թվում՝ հրազենային, պնևմատիկ, գազային, սառը զենքեր և դրանց մասեր,
  • հրավառության նյութեր, ազդանշանային հրթիռներ և պարկուճներ,
  • թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր,
  • ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, այրիչ, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,
  • ճնշման տակ գտնվող, պայթյունավտանգ նյութեր, վառելանյութեր,
  • թունավոր, կոռոզիայի ենթարկվող, արագ փչացող ապրանքներ և նյութեր,
  • տհաճ հոտով ապրանքներ:
Կասկածներ ունե՞ք Ձեր առաքանու վերաբերյալ։ Հարցրեք մասնագետին։