Թեժ գիծ՝ +374 41 98 81 01[email protected]Երևան, Արշակունյաց 53
WORLDWIDE

Միջազգային առաքում

DIMEX-ը առաջարկում է փաստաթղթերի և բեռների առաքում ԱՊՀ և ամբողջ աշխարհի տարածքով «ձեռքից ձեռք» եղանակով՝ ամենասեղմ ժամկետներում:

Միջազգային առաքում

DIMEX-ը առաջարկում է փաստաթղթերի և բեռների առաքում ԱՊՀ և ամբողջ աշխարհի տարածքով «ձեռքից ձեռք» եղանակով՝ ամենասեղմ ժամկետներում: Այս ծառայությունից կարող են օգտվել ինչպես ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք:

Միջազգային առաքման ծառայություն մատուցելու դեպքում պարտադիր կերպով կատարվում է ուղարկման մաքսային ձևակերպման գործընթացը: Մաքսային ձևակերպումը կատարվում է ուղարկման ընդունման, տարանցիկ և ստացող երկրներում: «Փաստաթղթերի» ուղարկման ժամանակ, համաձայն երկրների մաքսային օրենսդրության, մաքսային ձևակերպման գործընթացը կատարվում է պարզեցված եղանակով: «Ոչ փաստաթղթերի» ուղարկման ժամանակ, համաձայն երկրների մաքսային օրենսդրության, մաքսային ձևակերպման գործընթացը կատարվում է սովորական ընթացակարգով:

Միջազգային ուղարկման առաքման ժամկետները նշված են աշխատանքային օրերով` 5-օրյա աշխատանքային շաբաթվա հաշվարկով, չհաշված ուղարկման ստացման օրը:

DIMEX-ի միջազգային ծառայությունների գները չեն ներառում ստացողի կամ տարանցիկ երկրի հարկերը և մաքսային տուրքերը: Համապատասխանաբար, պատվիրատուն` ուղարկողը/ստացողը, հարկերի և մաքսային տուրքերի վճարումը վերցնում է իր վրա:

Ուղարկման համար արգելված առարկաների ցանկը կարող է լրացվել, փոփոխվել` կախված այս կամ այն երկրի կառավարության ընդունած որոշումներից:

Կանչել սուրհանդակԶանգահարեք մեր գրասենյակ՝ պատվերը գրանցելու համար։ 060 75 15 55